Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտ է վերադարձվել կլինիկայից, որտեղ գտնվում էր 2022 թվականի մայիսից: Այս մասին հայտնել է Վրաստանի Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը։
«Քանի որ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը բավարար է ճանաչվել, և նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, նախկին նախագահը դուրս է գրվել քաղաքացիական հատվածի կլինիկայից և վերադարձվել թիվ 12 քրեակատարողական հիմնարկ»,-նշված է հաղորդագրության մեջ: