00:00:00

Հնդկաստանը կրճատել է ռուսական նավթի գնումները դեկտեմբերի համար. Bloomberg

23:41, 11 նոյեմբեր 2025 Աշխարհ

Հնդկաստանը կրճատել է ռուսական նավթի գնումները դեկտեմբերի համար, ինչը ցույց է տալիս, որ Արևմուտքի պատժամիջոցները և ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները զգալի ազդեցություն են ունենում նրա գնումների օրինաչափությունների վրա, հաղորդում է Bloomberg-ը։

 

Հնդկաստանի հինգ խոշոր նավթավերամշակման գործարան ռուսական նավթ չի պատվիրել հաջորդ ամսվա համար, հայտնում են հարցին ծանոթ աղբյուրները։

Որպես կանոն, հաջորդ ամսվա համար հում նավթի գործարքները կնքվում են մինչև ընթացիկ ամսվա 10-ը, մանրամասնում են լրատվամիջոցները։

Գործակալությունը նախկինում հայտնել էր, որ Հնդկաստանը պահպանում է ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ռուսական «Лукойл» և «Роснефть» ընկերություններից նավթ գնելու արգելքը, սակայն չի ցանկանում լիովին հրաժարվել ռուսական նավթի ներմուծումից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր