ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վետերանների օրվան նվիրված իր ելույթում պատմել է այն մասին, որ դիտել է Հաղթանակի օրվա տոնակատարությունները Ռուսաստանում:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը։ Հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և գուցե մնացած բոլորի համար»։
Նախկինում ԱՄՆ նախագահը բազմիցս պնդել է, որ ԱՄՆ-ն «հաղթել է» Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նա նշել է, որ առանց ամերիկյան բանակի ամբողջ աշխարհը «կխոսեր գերմաներեն և ճապոներեն»:
Թրամփը նաև ընդգծե է, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի, չի նշում նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը։