00:00:00

Հայաստան Ադրբեջանով ցորենի մատակարարումը հնարավոր է դարձել ՌԴ-ի, ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022-ին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ. ՌԴ ԱԳՆ

23:57, 10 նոյեմբեր 2025 Աշխարհ

 

 

Այս տարվա նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվել են հնարավորինս արագ՝ Ադրբեջանով և Վրաստանով անցնող նորաբաց երկաթուղային երթուղով: Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում է, որ առաջին խմբաքանակը ժամանել է այս տարվա նոյեմբերի 6-ի գիշերը։

՛՛Մենք ընդգծում ենք, որ այս իրադարձությունը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։

Հարավային Կովկասի՝ վերը նշված հանրապետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը մասնակցելով՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է նրանց ինքնիշխան ազգային շահերով։ Սակայն Արևմուտքի միջնորդական ջանքերը դեռևս պիտի դիմանան ժամանակի փորձությանը՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր