00:00:00

ՌԴ–ն պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները. Զախարովա

22:09, 10 նոյեմբեր 2025 Աշխարհ

 

 

Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» վարելու մասին հայտարարությունները հնչում են երկրում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա, մասնավորապես, ասել է. «Չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին. կարծես թե վերջին տարիներին այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում փորձարկված սխեմայով»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Երևանի հնարավոր մտահոգությունները:

«Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ պրոֆիլային գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում, եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնի շտկման նպատակով»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին հայտարարել էր, թե «հյուսիսային հարևանի» կողմից Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է տարվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր