00:00:00

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի, երբ Մոսկվան հասնի դրված նպատակներին. Պեսկով

16:12, 10 նոյեմբեր 2025 Աշխարհ

Մոսկվան ցանկանում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն կարևոր է հասնել առաջադրված նպատակներին: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այն կարող է ավարտվել այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի իր առջև սկզբնապես դրված նպատակներին», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

«Դա մնում է մեզ համար նախընտրելի տարբերակը», – ասել է նա:

Պեսկովը նաև նշել է, որ բանակցություններն առկախված վիճակում են, քանի որ եվրոպացիները Կիևին համոզել են, որ հնարավոր է հաղթել մարտի դաշտում: Ըստ Պեսկովի՝ դա «մոլորություն» է:

Նա նշել է, որ առաջնագծում տիրող դրությունը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի համար իրավիճակը «օրեցօր կվատթարանա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր