00:00:00

Սլովակիայի վարչապետը հրաժարվել է աջակցել ռուսական ակտիվների օգտագործմանը Ուկրաինային օգնելու համար

22:37, 08 նոյեմբեր 2025 Աշխարհ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ չի աջակցի 140 մլրդ եվրո սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը՝ Ուկրաինայի վերականգնման կամ օգնության համար, տեղեկացրել է Pravda-ն։

Այս առաջարկն արել է Եվրահանձնաժողովը, եւ Միացյալ Նահանգները դրան լիովին աջակցում է։ Այս թեման քննարկվելու է դեկտեմբերին։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնել այն բանի հետ, որ եթե մենք 140 մլրդ եվրո ծախսենք սպառազինությունների եւ ռազմական ծախսերի վրա, դրանք երբեք չեն վերադառնա։ Սլովակիան չի կարող  հույսը դնել ռազմական ծախսերի վրա»,- ասել է Ֆիցոն։

 

Նրան վրդովել է նաեւ մոդերատորի հարցը՝ արդյո՞ք Սլովակիան կողմ կքվեարկի, թե՞ դեմ։

«Պարոն խմբագիր, վարչապետը բոլոր հարցերում չէ, որ ճարտար է, դուք նրա քթից բռնած ման եք ածում եւ սպասում, որ նա «այո» կամ «ոչ» ասի, որպեսզի ես ձեզ տամ լավ մսակտորից սթեյկի բաղադրատոմս երեք վայրկյանում, դա պարզապես անհնար է»,- ասել է Ֆիցոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր