Ռուսաստանի Եկատերինբուրգի մարզի Մեդնի բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվել շինանյութի արտադրամասում։
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ստորաբաժանումից հայտնել են, որ այն ընդգրկում է շուրջ 800 քառակուսի մետր տարածք:
Զոհերի և վիրավորների մասին այս պահին դեռ տեղեկություն չկա։ Տեղում աշխատում են մեծ թվով փրկարարներ։