00:00:00

Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանում էլեկտրոնային ծխախոտի վաճառքի լիակատար արգելքի գաղափարին

23:44, 07 նոյեմբեր 2025 Աշխարհ

Նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Ռուսաստանում էլեկտրոնային ծխախոտի վաճառքի լիակատար արգելքի գաղափարին, հաղորդում է РБК-ն։

«Դմիտրի Նիկոլաևիչը [Չերնիշենկո, փոխվարչապետ] գլխով է անում։ Մեր կառավարությունը աջակցում է դրան»,- ասել է Պուտինը։

Այդ գաղափարը առաջ է քաշել «Առողջ Հայրենիք» հասարակական շարժման ղեկավար Եկատերինա Լեշչինսկայան՝ հղում անելով արտասահմանում էլեկտրոնային ծխախոտի արգելքի փորձին։ Նա նախագահին խնդրել է «հրաման տալ երկրում էլեկտրոնային ծխախոտի լիակատար արգելքի մասին», և Պուտինը գլխով է արել՝ ի պատասխան։ Նա նշել է երիտասարդների շրջանում «ոչ միայն նման որոշման, այլև համապատասխան աշխատանքների անցկացման» կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր