Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանխել են Մոսկվայի մարզում ահաբեկչության նախապատրաստությունը, հայտարարել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ պայթուցիկ նյութերը պետք է մատակարարեր ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը:
Վոլկի խոսքով՝ Մոսկվայի մարզի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները՝ Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ համատեղ ձերբակալել են Վոլոկոլամսկի 27-ամյա բնակչին:
Ըստ ՆԳՆ խոսնակի՝ կասկածյալը նամակագրություն է հաստատել անհայտ անձի հետ և ցանկություն է հայտնել օգնել ուկրաինական հատուկ ծառայություններին: Իր ղեկավարի հրահանգներին հետևելով՝ ահաբեկիչը գնացել է Լյուբերցի քաղաքի ավտոտնակի կոոպերատիվ և թաքստոցից հանել պայթուցիկ սարք պարունակող փաթեթը: Փաթեթը պետք է մատակարարվեր Մոսկվայի Իզմայլովսկի այգի և նույն ձևով տեղափոխվեր թաքստոցի միջոցով:
Հաղորդվում է նաև, որ քրեական գործ է հարուցվել: