Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դոութիի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպումն անցել է ՛՛ռազմավարական գործընկերության ոգով՛՛։
՛՛Քննարկել ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը ռազմավարական գործընկերության ոգով նոր ոլորտներում՝ կապի, արհեստական բանականության, կիբերանվտանգության, թվայնացման, կրթության, ինչպես նաև պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտներում՛՛՛,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը: