00:00:00

Ֆիլիպիններում մոլեգնած «Կալմաեգի» թայֆունը 111 մարդու կյանք է խլել

22:09, 05 նոյեմբեր 2025 Աշխարհ

Ֆիլիպիններում մոլեգնած «Կալմաեգի» թայֆունի հետևանքով 111 մարդ է զոհվել, հայտնում է «The Philippine Star»-ը։

Զոհերի թիվը ըստ պարբերականի, կարող է նաև ավելին լինել։

Նշվում է, որ թայֆունի հետևանքով Սեբու նահանգում ջրհեղեղներ են առաջացել, ջուրը քշել-տարել է մարդկանց ավտոմեքենաները, տները, որոնք տեղակայված են եղել գետի բերանին։

Փրկարար ծառայությունից էլ հայտնել են, որ մոտ 800 000 մարդ է տարհանվել ամենից վտանգավոր համարվող վայրերից։

Օրվա երկրորդ կեսից հետո քամու ուժգնությունը 170 կմ/ժ է կազմել, ինչը, փոթորիկների Սաֆիր- Սիմփսոնի սանդղակով, համազոր է երկրորդ կարգի թայֆունին։

Նշենք, որ Ֆիլիպիններում բավականին հաճախ են տարերային աղետներ տեղի ունենում, ամեն տարի այստեղ մոտ 20 թայֆուն ու փոթորիկ է մոլեգնում։ Ֆիլիպիններում տասնյակից ավելի   գործող հրաբուխներ կան, երկրաշարժեր նույնպես հաճախակի են լինում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր