Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնային։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացին և հեռանկարներին վերաբերող հարցեր։
Նշվում է նաև, որ մտքեր են փոխանակվել երկկողմ ու տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: