00:00:00

«Family Network»-ը առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալ ունի. Քրիս Լիասիդես

17:21, 31 մայիս 2018 Տնտեսություն

«Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանի հատուկ հրավերով Հայաստանում էր Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի՝ CITY քոլեջի մարքեթինգի և օպերացիոն կառավարման ավագ դասախոս Քրիս Լիասիդեսը: Հայաստան իր այցի շրջանակում Քրիս Լիասիդեսը ծանոթացավ “Family Network» ընկերության գործունեությանը, անձնակազմին և թիմի հետ քննարկեց  ընկերության  զարգացման ռազմավարական ուղղություններն ու  հեռանկարները: Ողջունելով ընկերության անձնակազմին՝ Քրիս Լիասիդեսը շնորհակալություն հայտնեց Գևորգ Ենգիբարյանին հրավերի համար և նշեց, որ այն մեծ սիրով է ընդունել. «Family Network” ընկերության գործունեությանը ծանոթ էի դեռ այն ժամանակվանից, երբ Գևորգն իմ ուսանողն էր: Որպես գործարար մտածելակերպի տեր մարդ՝ Գևոորգն ինձ միշտ է հիացրել: Տեղական շուկայում “Family Network»-ը առաջատար խաղացողի շատ լուրջ պոտենցիալով ընկերություն եմ տեսնում, որի հաջողության գրավականը բիզնեսի զարգացման այն տեսլականն է, որով առաջնորդվել և առաջնորդվում են հիմնադիրները»: «Family Network” ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քրիս Լիասիդեսին չմերժելու և հրավերն ընդունելու համար, ինչպես նաև նշեց, որ շատ կարևորում է նման կապերն ու համագործակցությունները բիզնեսի զարգացման համատեքստում: «Մեր ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից՝ հայ սպառողին ներկայանալով «Մայ Թիվի» անվանումով, իսկ 2017 թվականից մենք վերանվանվեցինք «Family Network»՝ այս փոփոխությամբ սկիզբը դնելով նոր բարեփոխումների: Մենք մի ընտանիք ենք՝ մեր բաժանորդենրը, աշխատակիցները: Այժմ ընդլայնել ենք մեր ծառայությունների ցանկը` սպառողին առաջարկելով գերարագ ինտերնետ և բարձրորակ թվային հեռուստաալիքներ՝ առաքելություն ունենալով ամենաորակյալ և մատչելի ինտերնետ և հեռուստատեսության ծառայություններ տրամադրել ամբողջ շարունակապես ընդլայնվող հասանելիության գոտում»,- ասաց «Family Network» ընկերության համահիմնադիր Գևորգ Ենգիբարյանը: Գևորգ Ենգիբարյանը հավելեց, որ կազմակերպությունն անընդհատ հետևում է նորագույն թվային տեխնոլոգիաների զարգացող տենդենցներին և իրենց հաճախորդներին փորձում է ներկայանալ ամենանորարար լուծումներով ու առաջարկներով, և առաջիկայում ունեն նաև նոր անակնկալներ: *** «Family Network» ընկերությունը Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից է:  Ընկերությունը տրամադրում է  84 ընտրյալ ալիք և որակյալ ինտերնետ Երևան քաղաքի Նոր Նորք, Կենտրոն, Էրեբունի, Ավան, Նորք-Մարաշ, Նորագավիթ համայնքներում, ինչպես նաև Արարատի մարզ՝ Խարբերդ, Այնթափ, Մարմարաշեն, Նոր Կյուրի, Ջրահովիտ, Մրգավետ գյուղերում և Կոտայքի մարզ՝ Առինջ, Ջրվեժ, Ձորաղբյուր, Բալահովիտ, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերում ու Աբովյան քաղաքում: «Family Network»-ը մատակարարում է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ և' բազմաբնակելի շենքերում, և' սեփական տներում:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր