00:00:00

Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան․ փոխվարչապետ

11:43, 05 նոյեմբեր 2025 Տնտեսություն

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան։ 

Գրիգորյանն այդ մասին ասել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ 

- Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը արդյոք վերաբերու՞մ է նաև Ռուսաստանից Հայաստան երկաթուղով մատակարարվող բեռներին։  

-Այո, և այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով՝ դեպի Վրաստան: Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում ադրբեջանցի և ռուս իմ գործընկերների այս ուղղությամբ կատարած աշխատանքը: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման  համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր