00:00:00

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

22:46, 04 նոյեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք ուղղված են չինացի և հյուսիսկորեացի անհատների ու հաստատությունների դեմ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին:

Նշվում է, որ երկրորդային պատժամիջոցների մեջ մտնում են Հյուսիսային Կորեայից, Չինաստանից և Ռուսաստանից 8 անձինք։

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Korea Mangyongdae Computer Technology Corp. տեխնոլոգիական ընկերությունը և Հյուսիսային Կորեայի Ryujong Credit Bank-ը նույնպես ներառվել են այդ ցանկում:

Երկրորդային պատժամիջոցներով ԱՄՆ-ն պատժում է երրորդ կողմերին՝ արդեն իսկ պատժամիջոցների տակ գտնվող երկրների կամ կազմակերպությունների հետ արգելված գործարքներ կատարելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր