00:00:00

«Մանկական Եվրատեսիլ-2025»-ում Վրաստանը կներկայացնի Անիտա Աբգարյանը

22:35, 03 նոյեմբեր 2025 Աշխարհ

 

 

«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է, գրում է aliq.ge-ն:

Աղջնակը կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ — 2025»-ում։

Հատկանշական է, որ Վրաստանը երկրորդ անգամ է հյուրընկալելու «Մանկական Եվրատեսիլ»-ը. միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիի Օլիմպիական պալատում։

Մրցույթն առաջին անգամ Թբիլիսիում անցկացվել է 2017 թվականին։

Վրաստանը մասնակցում է «Մանկական Եվրատեսիլ»-ին 2007 թվականից և մրցույթի պատմության մեջ ամենահաջողակ մասնակից երկիրն է. չորս անգամ հաղթել է։

Անիտան 10 տարեկան է։ «Ռանինա»-ի եզրափակչում նա կատարել է «Չոնգուրս սիմեբի գավուբի» երգը, որը գրվել է Ակակի Ծերեթելիի բանաստեղծության հիման վրա։
Անիտա Աբգարյանիի հետ միասին մրցույթի եզրափակիչ են հասել Սանդրո Աբեսաձեն և Լազարե Կապանաձեն։

Անցյալ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ 11-ամյա Անդրի Փուտկարաձեն է հաղթել։ 239 միավորով նա երկրին բերեց չորրորդ հաղթանակը։ Այս արդյունքով Վրաստանը դարձավ մրցույթի ռեկորդակիրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր