Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ներկայացուցիչների հետ քննարկել է Գազայի հատվածում հրադադարի հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Նախարար Ֆիդանը այսօր Ստամբուլում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամների հետ։ Քննարկվել են Գազայում հրադադարի հարցը և տարածաշրջանի մարդասիրական կարիքները»,-նշել է աղբյուրը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Իսրայելը և Համասը, Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, համաձայնության են եկել իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Թրամփի ծրագրի համաձայն՝ Գազայում հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։