00:00:00

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են Ալիևի՝ Երևան այցելելուց հրաժարվելու պատճառները

23:48, 31 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է Ալիևի՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքը։

«Նախ, դեռևս չի ստացվել Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Երևանում։ Երկրորդ, ներկայիս հանգամանքներում չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունն այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»,- ասել է Հաջիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր