00:00:00

Զելենսկին Ուկրաինայում երկարաձգել է ռազմական դրությունը

23:49, 30 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը ևս 90 օրով երկարաձգելու մասին օրենքներ, որոնք ուժի մեջ են մտնում նոյեմբերի 5-ից: Այս մասին ասված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում, տեղեկացնում է РБК-Украина-ն:

Նշվում է, որ օրենքներն ուժի մեջ կմնան առնվազն մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։

Լայնածավալ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր սա Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի 17-րդ երկարաձգումն է: Գերագույն Ռադան վերջին անգամ ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգել էր հուլիսի 15-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր