00:00:00

Ալիևը մտադիր չէ գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

21:35, 30 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհրաժեշտություն չի համարում գալ Հայաստան և  մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Caliber.Az ։

Caliber.Az։ պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին, նշել է, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռ անպիսին չէ, որ Ալիևի այցը Երևան դիտարկել որպես արդիական ու անհրաժեշտ քայլ։ 

Ըստ պարբերականի, Ադրբեջանը ելնում է իրական գործողությունների սկզբունքից։ Քանի դեռ իրավական բազան ձևակերպված չէ և պարտավորությունները չեն կատարվել, նման քայլերը անժամանակ կարող են լինել ։ Բարձր մակարդակի այցն առանց ստորագրված (խաղաղության) պայմանագրի ու մեխանիզմների գործարկման կարող էր կեղծ տպավորություն ստեղծել , թե իբր գործընթացն ավարտված է։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հրավիրվել են Երևան՝ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր