Զանգելանը կդառնա ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը։ Այստեղից կձգվեն և՛ Զանգեզուրի, և՛ Արազի միջանցքները: Այս մասին շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հետևաբար, այս շրջանը, այս տարածաշրջանը հրաշալի ապագա ունի։ Ամբողջ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագան նույնքան պայծառ կլինի։ Դրա հաստատումն է այսօրվա իրականությունը՝ մեր կառուցած քաղաքներով և գյուղերով»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևն այսօր այցելել է օկուպացված Արցախ, որտեղ հայտարարել է, որ կառուցում են «նոր, գեղեցիկ կյանք»: