00:00:00

Թուրքիան ամենաարագ զարգացող OECD երկրների թվում 2-րդն է

22:40, 28 հոկտեմբեր 2025 Աշխարհ

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) և Տնտեսական համագործակցության և զարգացման հիմնադրամի (IMF) տվյալներով՝ Թուրքիան 2020-2024 թվականների ընթացքում տարեկան միջին 5.4 տոկոս տնտեսական աճով դարձել է OECD անդամ երկրների 2-րդ ամենաարագ զարգացող երկիրը, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի առևտրի նախարարությունը IMF-ի և TÜİK-ի (Թուրքիայի վիճակագրական ինստիտուտ) տվյալների հիման վրա հրապարակել է երկրի տնտեսական աճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ 2003-2024 թվականների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը տարեկան միջին տոկոսի աճով գերազանցել է համաշխարհային միջին աճի տեմպը (3.6%)։

Համախառն ներքին արդյունքը 2002-ից մինչև 2024 թվականը աճել է շուրջ 216 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 358 միլիարդ դոլարի։ Այդ ընթացքում մեկ շնչին ընկնող եկամուտը մոտ հնգապատկվել է՝ 3616 դոլարից բարձրանալով մինչև 15.325 դոլար։

Տվյալների համաձայն՝ Թուրքիան համաշխարհային տնտեսության մեջ 21-րդ տեղից բարձրացել է 17-րդ հորիզոնական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր