00:00:00

Փոխնախարարը՝ բլոգեր, նախարարությունը՝ հետեւորդ. «Ժողովուրդ»

09:08, 28 հոկտեմբեր 2025 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։

Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ եւ այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 28. 10․ 25 թ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր