00:00:00

Կրեմլը մեկնաբանել է «Буревестник» հրթիռի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

18:53, 27 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ոչ պաշտոնական շփումները երկխոսության կարևոր բաղադրիչ են, հատկապես հաշվի առնելով Վաշինգտոնի մի քանի ոչ բարեկամական քայլերը, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  

Նա հավելել է, որ «Буревестник» հրթիռի փորձարկումներում չկա որևէ բան, որը կարող է սրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան շարունակում է բաց մնալ Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու համար։

«Մոսկվայի՝ Վաշինգտոնի հետ երկխոսության բաց լինելով հանդերձ, և՛ Ռուսաստանը, և՛ Պուտինը առաջնորդվում են իրենց ազգային շահերով»,- շեշտել է Կրամլի պաշտոնբական ներկայացուցիչը։

Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է իր սեփական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, և նոր զենքի մշակումը շարունակվում է այս ուղղությամբ, հավելել է նա։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր