Վրաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ ձերբակալվել են օտարերկրյա երկու քաղաքացիներ, հաղորդել է «Новости-Грузия»-ն՝ հղում կատարելով երկրի սահմանապահ ծառայությանը։
Մեղադրյալները 31 եւ 25 տարեկան տղամարդիկ են։ Գերատեսչության տվյալներով՝ նրանք Թուրքիայից Վրաստան էին մեկնում Սարփիի սահմանային անցակետով՝ շրջանցելով պաշտոնական անցակետը։
Քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանը անօրինական կերպով հատելը» հոդվածով։ Հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։