00:00:00

Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Բոճորիշվիլի

12:19, 23 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին զարգացումները, Թբիլիսիի համար շատ հաճելի է հետևել այդ գործընթացին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

Նրա խոսքով, տարածաշրջանային գործընթացների դինամիկան լավ հնարավորություն է Հարավային Կովկասի համար, որը չնայած փոքր տարածաշրջան է, սակայն մեծ նշանակություն ունի ինչպես Եվրոպայի և Ասիայի համար, այնպես էլ համաշխարհային մակարդակում:

Բոճորիշվիլին նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը հիմնված է տասնամյակների համագործակցության և եռակողմ նախագծերի վրա, ինչը լրացուցիչ արժեք է հաղորդում Միջին միջանցքին:

«Վրաստանը պատրաստ է առանցքային դեր խաղալ նախագծի զարգացման գործում»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր