00:00:00

Լատվիան իր օդային տարածքով Պուտինի ինքնաթիռին թռչելու թույլտվություն տրամադրելու հնարավորություն չի տեսնում. Լատվիայի ԱԳՆ

23:53, 22 հոկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Լատվիան իր օդային տարածքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռին թռչելու թույլտվություն տրամադրելու հնարավորություն չի տեսնում։ Այս մասին, մեկնաբանելով ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև Բուդապեշտում նախապես ծրագրված, բայց չհաստատված հանդիպումը, LETA լրատվական գործակալությանը հայտնել է Լատվիայի Արտաքին գործերի նախարարությունը:

Մասնավորապես՝ ԱԳՆ-ից նշել են, որ Լատվիան աջակցում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ դադարեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին, սակայն դեռևս որևէ ցուցում չկա, որ Պուտինը պատրաստ է մասնակցել կառուցողական խաղաղության գործընթացին։

«Լատվիան Ուկրաինայի դեմ պատերազմը սկսած և Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի լուրջ խախտումների, դրանց թվում՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձին իր օդային տարածքով թռչելու թույլտվություն տրամադրելու հնարավորություն չի տեսնում»,- հայտարարել են նախարարությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, Բուդապեշտում նախատեսված էր Թրամփի և Պուտինի հանդիպում՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցը քննարկելու համար։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր