00:00:00

Բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ բախման «երեք-չորս տարի անց». Ֆրանսիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

22:12, 22 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնը չորեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանը «կարող է հակված լինել շարունակելու պատերազմը մեր մայրցամաքում», գրում է Le Figaro-ն։

Սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայի զինված ուժերի ղեկավարությունը ստանձնած Մանդոնը նշել է, որ նա բանակին հանձնարարել է «պատրաստ լինել հակամարտության երեք-չորս տարի անց»։ 

«Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է փորձել շարունակել պատերազմը մեր մայրցամաքում, և դա որոշիչ գործոն է նրանում, ինչ ես պատրաստում եմ»,- հավելել է ֆրանսիացի գեներալը։ 

Ըստ գեներալ Մանդոնի՝ Մոսկվան պատկերացում ունի Եվրոպայի կոլեկտիվ թուլության մասին, իսկ ինքն ընկալում է «ուժի կիրառման Ռուսաստանի անկաշկանդությունը»։

Նա հավելել է նաև, որ եվրոպացիները գերազանցում են Ռուսաստանին տնտեսապես, ժողովրդագրական և արդյունաբերական առումով։ «Ռուսաստանը չի կարող մեզ վախեցնել, եթե մենք ուզում ենք պաշտպանվել»,- կարծում է գեներալը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Մարտին Յեգերը անցյալ շաբաթ զգուշացրել էր Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության իրական վտանգի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր