00:00:00

Պուտինի ներկայացուցիչը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ

23:24, 21 հոկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի հարցերով ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևն այսօր հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հետ, գրում է parstoday.ir-ը:

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը երեքշաբթի օրը հանդիպել և խորհրդակցել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Լավրենտիևը երեկ ժամանել է Թեհրան և հանդիպել ու խորհրդակցել է Իրանի  արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։

Այս հանդիպման ժամանակ արտգործնախարարն անդրադառնալով երկկողմ հարաբերությունների շատ լավ մակարդակին և երկու երկրների միջև աճող համագործակցությանը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում, բարձր է գնահատել Անվտանգության խորհրդում Ռուսաստանի վճռական և սկզբունքային դիրքորոշումը Իրանի միջուկային հարցի վերաբերյալ ԱԽ-ի չեղարկված բանաձևերը վերականգնելու համար Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի(ՀԳՀԾ) շուրջ տարաձայնությունների լուծման մեխանիզմի չարաշահմանը դեմ լինելու հարցում։

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությանը, Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը ընդգծել է երկու երկրների պաշտոնյաների միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր