00:00:00

Ուկրաինան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ գազի մատակարարման հարցում. Զելենսկի

20:22, 20 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ուկրաինան համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ բարդ իրավիճակների դեպքում գազի հնարավոր մատակարարումների վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևն ապահովել է մոտավորապես 2 միլիարդ դոլարի գազի մատակարարման պայմանագրեր, և անհրաժեշտ տրանշներից մի քանիսն արդեն որոշվել են։

«Վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն դրական պայմանավորվածություններ ունի Սլովակիայի հետ։ Սվիրիդենկոն և էներգետիկայի նախարար Սվիտլանա Գրինչուկը պայմանավորվածություններ ունեն նաև ԱՄՆ-ի էներգետիկ ընկերությունների հետ։ Մենք հասկանում ենք, թե որտեղից կարող ենք ձեռք բերել մոտավորապես 2 միլիարդ դոլարի գազ անհրաժեշտության դեպքում»,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Նորվեգիան Ուկրաինային հատկացրել է 100 միլիոն դոլարի դրամաշնորհ և հունվարին պատրաստում է ևս մեկ տրանշ տրամադրել։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ այլ երկրներ նույնպես կտրամադրեն նմանատիպ դրամաշնորհներ։ «Կա համաձայնագիր ամերիկյան հեղուկացված բնական գազի վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում այն ​​կմատակարարվի լեհական տերմինալի միջոցով։ Մենք կարող ենք նաև լրացուցիչ գազ ստանալ Հունաստանից. մենք դա քննարկել ենք վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Կա նաև փոխըմբռնում այլ երկրների հետ։ Ադրբեջանի հետ ևս կա համաձայնություն»,-վստահեցրել է Ուկրաինայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր