00:00:00

Իրանի գերագույն առաջնորդն ակնարկել է, որ ԱՄՆ-ի հարվածներից երկրի միջուկային օբյեկտները չեն ոչնչացել

18:50, 20 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 20-ին ունեցած իր ելույթում ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ակնարկել է, որ երկրի միջուկային օբյեկտները չեն ոչնչացել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։ Այդ մասին  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առանց Իրանի դեմ ամերիկացի զինվորականների իրականացրած գրոհի Թեհրանը կարող էր արդեն միջուկային զենք ունենալ։

 

«ԱՄՆ նախագահը հպարտանում է այն բանով, որ նրանք ռմբակոծել և ոչնչացրել են Իրանի միջուկային արդյունաբերությունը։ Դե ինչ, թող այդպես էլ մտածի», – ասել է Խամենեին, որի խոսքը հրապարակվել է Իրանի գերագույն առաջնորդի Telegram ալիքում։

 

Իսրայելը լույս հունիսի 13-ի գիշերը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների ու հարձակումների թիրախը դարձել էին միջուկային օբյեկտները, բարձր հրամանատարական կազմը, ականավոր ֆիզիկոս-միջուկագետները, ավիաբազաները։ Իրանը հերքել է մեղադրանքները՝ Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելով։

 

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի։ Այնուհետև ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր