00:00:00

Ավարտվել են իրանա-ադրբեջանական որոնողափրկարարական «AZIREX-2025» համատեղ վարժանքները

21:09, 18 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ «AZIREX-2025» անվանումով համատեղ որոնողափրկարարական վարժանքներն ավարտվել են շաբաթ օրը, տեղեկացրել է Mehr-ը:

Բաքվի ափամերձ Բեյուկ Զիրա կղզում անցկացվել են քառօրյա համատեղ ծովային որոնողափրկարարական վարժանքներ, որոնց մասնակցել են ԻՀՊԿ ցամաքային եւ ռազմածովային ուժերը, որոնք բաղկացած էին «Փայքան» (Նետ) եւ «Սեպար» (Վահան) հրթիռային նավերից, ԻՀՊԿ «Շահիդ Բասիր» ականակրից եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմածովային ստորաբաժանումներից:

Զորավարժություններն անցկացվել են «Կասպից ծովում անվտանգության եւ կայուն ծովային փոխգործունակության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի եւ Կասպից ծովի ափամերձ պետությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջեւ հարաբերությունների ամրապնդման նպատակով՝ համատեղ ծովային փրկարարական եւ օգնության գործողությունների մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի միջեւ համատեղ գործողությունների մերձեցման եւ համակարգման ապահովման համար»:

Ռազմածովային զորավարժությունների այլ նպատակներից էին Կասպից ծովում առեւտրային նավերի եւ լցանավերի անվտանգության ապահովումը, ապագա համատեղ զորավարժությունների մշակման եւ անցկացման փոխադարձաբար ընդունելի մեթոդի ձեռքբերումը, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը բարեկամական հարաբերությունների ապահովմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր