00:00:00

Զելենսկին Թրամփին անօդաչու թռչող սարքեր է առաջարկել Tomahawk հրթիռների դիմաց

23:53, 17 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին կառաջարկի Tomahawk թևավոր հրթիռներ ձեռք բերելու գործարք՝ ուկրաինական անօդաչու թռչող համակարգերի դիմաց, գրում է  Украинская правда-ն։

Նա հավելել է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ «ևս մեկ տեխնոլոգիական պատերազմ է», որի ընթացքում Tomahawk-ները կարող են օգտագործվել «հազարավոր անօդաչու թռչող սարքերի» հետ համատեղ, հաղորդում է УНИАН-ը։

«Ահա թե ինչու մեզ անհրաժեշտ են Tomahawk-ներ։ Սակայն Միացյալ Նահանգներն ունի շատ հզոր արտադրություն, Միացյալ Նահանգներն ունի Tomahawk և այլ հրթիռներ, շատ հզոր հրթիռներ։ Սակայն նրանք կարող են ձեռք բերել մեր արտադրած հազարավոր անօդաչու թռչող սարքեր։ Ահա թե ինչու մենք կարող ենք համագործակցել. մենք կարող ենք ամրապնդել ամերիկյան արտադրությունը»,- հավելել է նա։

Լրագրողի հարցին՝ արդյոք խոսքը Tomahawk հրթիռներն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հետ փոխանակելու մասին է, Զելենսկին դրականորեն պատասխանել է. «Մենք առաջարկ ունենք մեր անօդաչու թռչող սարքերի առումով»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր