00:00:00

ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստին

20:27, 17 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Նիստի ընթացքում քննարկվել են համակարգող խորհրդի աշխատանքային խմբերի զեկույցները, այդ թվում՝ տվյալների փոխանակման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաճախորդակենտրոնության սկզբունքների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Հաստատվել է նաև խորհրդի առաջիկա տարվա գործողությունների ծրագիրը։

Նիստի այս տարվա հիմնական թեմաների շրջանակում ՊԵԿ նախագահը հանդես է եկել «Հարկային տեսուչ՝ այսօր և վաղը» շնորհանդեսով՝ ներկայացնելով հարկային տեսուչի դերը պետականության ամրապնդման, հասարակություն-հարկ վճարող, հարկային ծառայող–պետություն փոխհարաբերությունների զարգացման համատեքստում։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև հարկային տեսուչի տեսլականը՝ հիմնված հաճախորդակենտրոն մոտեցման, թվային և վերլուծական գործիքակազմերի կիրառման, ինչպես նաև ճկուն մոտիվացիոն մեխանիզմների ներդրման սկզբունքների վրա։

Որոշում է կայացվել ԱՊՀ մասնակից պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի երկրորդ կիսամյակում՝ Տաջիկստանի Հանրապետությունում: 

Հաջորդ նիստի գլխավոր թեմաներ են ընտրվել «Արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորությունները հարկային վարչարարության արդյունավետության և հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացման գործում. ԱՊՀ մասնակից պետությունների փորձը և հնարավորությունները» և «Ռիսկերի կառավարման համակարգի և ժամանակակից վերլուծական գործիքների կիրառման փորձը ԱՊՀ մասնակից պետություններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր