00:00:00

Ադրբեջանը ցանկանում է զորքեր ուղարկել Գազայի հատված. Politico

20:13, 17 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Մերձավոր Արևելքի սահմաներից դուրս գտնվող երեք երկրներ՝ Ինդոնեզիան, Ադրբեջանը և Պակիստանը, գլխավոր հավակնորդներն են Գազայի հատվածում ապագա կայունացման ուժերի համար զորքեր մատակարարելու հարցում, գրում է Politico-ն։

ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան և քննարկումներին ծանոթ ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյան հայտնել են, որ վերոնոշյալ երկրներն առավել մեծ շահագրգռվածություն են հայտնել զորքեր տրամադրելու հարցում։

 

Ինդոնեզիան, որն աշխարհի ամենամեծ մահմեդական համայքն ունեցող երկիրն է, ձգտում է մեծացնել իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում։ Պակիստանը և Ադրբեջանն այն երկրներն են, որոնք ավելի սերտ կապեր են հաստատել Թրամփի վարչակազմի հետ և կարող են ձգտել Վաշինգտոնի հետագա բարեհաճությանը։

Զորքերի կազմի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնյայի, ոչ մի երկիր դեռևս հստակ պարտավորություն չի ստանձնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր