00:00:00

Ադրբեջանցիները պահանջ են ներկայացրել Վրաստանին

19:49, 17 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են, որ «Էթնիկ փոքրամասնությունների լեզու» առարկան հանվի ուսումնական ծրագրից և փոխարինվի «Ադրբեջանական լեզու և գրականություն» առարկայով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ եթե խնդրագիրը հավաքի անհրաժեշտ թվով ստորագրություններ, այն կհասցեագրվի Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեին։

Խնդրագրի հեղինակը՝ «Maarif» » կազմակերպության ղեկավար Այգուլ Իսաևան, հայտարարել է, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության՝ «Ադրբեջանական լեզու և գրականություն» առարկան «Էթնիկ փոքրամասնությունների լեզու» տերմինով փոխարինելու առաջարկն անընդունելի է և, իբր, հակասում է ադրբեջանցիների կրթության իրավունքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր