ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մեջբերել է Նժդեհի խոսքերը և զուգահեռներ տարել այսօր մեր երկրում տիրող իրականության հետ․
«Մի զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։
Անհայրենասերը քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն, եւ հէնց այդ է պատճառը, որ նա չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը։
Ահա, թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը։
Մի աստուածիութիւն ունին սրանք- օրուայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկութիւնը։
Նման չարարիւեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ սպանեց Սոկրատէսին, եւ աւազակների հետ՝ խաչ հանեց Նազովրեցուն։
Գարեգին Նժդեհ . «Ռազմիկ», 1940, 25 դեկտեմբեր»։
Հ.Գ. - 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար, նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։
Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Շարմազանովը։