00:00:00

Զելենսկին Օդեսայի քաղաքապետին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից և քաղաքապետի պաշտոնից

20:51, 15 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել են քաղաքացիությունից: BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրների համաձայն, այդ որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Պատճառը, ենթադրաբար, քաղաքապետի՝ ռուսական անձնագիր ունենալն է:

Ինքը՝ Տրուխանովը, հերքել է դա: Իր Telegram ալիքում նա կրկին հայտարարել է, որ «երբեք չի դիմել Ռուսաստանին քաղաքացիություն ստանալու համար»:

Զելենսկու մեկ այլ հրամանով Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար է նշանակվել Սերգեյ Լիսակը: Վարչակազմը գործնականում կատարելու է գործող գործադիր իշխանության և Ուկրաինայի քաղաքացիությունից զրկված քաղաքապետ Գենադի Տրուխանովի գործառույթները:

Ռազմական դրության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար Զելենսկու գրասենյակն Ուկրաինայի քաղաքներում և շրջաններում ներդրել է ռազմական վարչակազմեր ստեղծելու պրակտիկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր