00:00:00

Բելգիայի թագուհին այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն

20:27, 15 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Նորին Մեծություն Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտայի ուղեկցությամբ այսօր այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 
«Իրականացվել է շրջայց կենտրոնի արտահիվանդանոցային և մանկական բաժանմունքներում:
 
Զրույցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումները` պայմանների ապահովումից մինչև բուժման գործելակարգերի մշակում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:
 
 
Անդրադարձ է եղել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հանդեպ հոգեկերտվածքի փոփոխությանը, հատկապես ամենախոցելի խմբի` երիտասարդների և տարեցների հանդեպ:
 
Թագուհի Մաթիլդան ընդգծել է, որ դա տարիների աշխատանք է ենթադրում` թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում և այդ համատեքստում ընդգծել է կրթության կարևորությունը և միջազգային փորձի տեղայնացման կարևորությունը:
 
Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է նաև թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց խնդիրներին, և ներկայացրել առողջ ապրելակերպին միտված պետական ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր