00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

16:15, 14 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը շեշտել է Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորել դրանց զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

 

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր