00:00:00

Հաքերները համացանցում տեղադրել են Ավստրալիայի վարչապետի հեռախոսահամարը

17:00, 14 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի և կառավարության այլ անդամների անձնական հեռախոսահամարները հրապարակվել են հաքերների կողմից, հաղորդում է ABC News-ը։

Ամերիկյան կայքում, որին ցանկացած օգտատեր կարող է անվճար մուտք գործել, տեղադրված են միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների բջջային հեռախոսահամարներն ու էլեկտրոնային փոստի հասցեները, ասվում է հաղորդագրության մեջ։

«Իշխանություններն ուսումնասիրում են կայքը, որտեղ տեղադրված են վարչապետ Էնթոնի Ալբանեզիի և ընդդիմության առաջնորդ Սյուզան Լիի, ինչպես նաև այլ հայտնի ավստրալացիների անձնական հեռախոսահամարները»,- հայտնում է ABC News-ը։

Ավստրալիայի իշխանություններն արդեն հարցում են ուղարկել տվյալները հեռացնելու համար։ Դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ է քաղաքական գործիչների համարների մասին տեղեկությունը եղել բաց հասանելիության մեջ, սակայն Ալբանեզեի կառավարությունը տեղյակ է եղել արտահոսքի մասին դեռ սեպտեմբերին, պնդում է պարբերականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր