00:00:00

Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է․ «Հայաքվե»

06:10, 14 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։

•Այս ընթացքում հետաքրքրական իրողություն է տեղի ունեցել` ընդդիմադիր դաշտի հատվածավորումը (ֆրագմենտացիան) բերել է մի պարադոքսալ արդյունքի, երբ իշխանության բոլոր հնարավոր հավակնորդներին պարզապես հնարավոր չէ ազատազրկել։ Մեկին բանտարկես, մյուսը դուրս կգա, և այդպես շարունակ:

Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է, նախկինում էլ բազմիցս բանտարկել է ընդդիմադիր առաջնորդներին, նրանք պետք է պատրաստ լինեն այդ փորձությանը:

•Սամվել Կարապետյանը, Սրբազան հայրերը, տասնյակ այլ հարգարժան անձինք ազատազրկված են, և նրանք պետք է պատրաստ լինեն ընտրարշավին մասնակցելու նույնիսկ բանտախցից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր