«Հայաստան և Ադրբեջան, դա մի փոքր պատերազմ է, որը մենք դադարեցրինք։ Դա մի փոքր պատերազմ է։ Ահա նրանք, նայեք նրանց, նրանք նստած են...», - Եգիպտոսում՝ Գազայի հարցով գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երբ ես նրանց հանդիպեցի, դա Օվալաձև աշխատասենյակում էր, նրանք մոտ 31 տարի պատերազմում էին, ինչ-որ խելագար թիվ, և նրանցից մեկը նստած էր Օվալաձև աշխատասենյակի մի կողմում, մյուսը՝ մյուս կողմում։ Բայց երբ մենք ավարտեցինք, նրանք գրկախառնվում էին, և հիմա նրանք ընկերներ են, և նրանք հիանալի են շփվում, նայեք դրան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ, դա անհավանական է»,- նշել է Թրամփը։