00:00:00

Աշխատելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ի շահ Վայոց ձորի մարզի. Վահագն Արսենյան

07:56, 13 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանին։

Նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Արսենյանը տեղյակ է մարզին, մարզի խնդիրներին և իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի դրանց լուծմանը։

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Կոլյա Միքաելյանին` իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի համար։

Վահագն Արսենյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին, ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ աշխատելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ Վայոց ձորի մարզի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր