00:00:00

Բարև, էկոնոմիկայի նախարար, ո՞նց ես. Հայաստանում վխտում են դաբաղի դեպքերը

11:33, 13 հոկտեմբեր 2025 Տնտեսություն

«Իմ ֆերմայում և ամբողջ Հայաստանում հիմա վխտում է դաբաղ համաճարակը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ֆերմեր Վրույր Այվազյանը;

 Նա ասաց, որ 8-րդ օրն է փորձում են պայքարել համաճարակի դեմ և արդեն 300 հազար դրամ է վճարել դեղերի համար, ինքն է անձամբ բուժումը տանել և կարծես հիվանդությունը հետ է քաշվում։

«Ոչ նախկին գյուղատնտեսության նախարարությունը, ոչ ներկայիս էկոնոմիկայի նախարարությունը երբեք չի ասել՝ բարև ֆերմեր, ոնց ես, եթե հարցնեին՝ կասեյի, որ լավ չեմ»,-ասաց ֆերմերը։

Նա նաև քաղաքացիներին հորդորեց զգույշ լինել, քանի որ դաբաղը մսի և կաթի միջոցով անցնում է մարդում, և պետք է երկու սննդամթերքն էլ երկար ջերմային մշակման ենթարկել։

«Բայց ես այս սարից ուզում եմ ասել, բաև Եկոնոմիկայի նախարարություն, ո՞նց ես»,-պատկան մարմնին դիմեց Վրույր Այվազյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր