ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ղրիմի շրջանի ղեկավարը փորձում էր փախչել ուժայիններից միկրոավտոբուսով։ Պաշտոնյան իր հետ տանում էր 100 մլն ռուբլի եւ 12 կիլոգրամ ոսկի։
Kub Mash-ի տվյալներով՝ Սերգեյ Լոսը թանկարժեք մետաղը հալել եւ քողարկել էր որպես երկաթուղային մեխեր, որոնք ամրացնում են ռելսերը։
«Շրջանի ղեկավարն իր հետ վերցրել էր յոթ փաթեթավորված այֆոն։ Նա դրանք, ըստ նախնական տվյալների, գնել էր երեկ։ Բայց փախչել չհաջողվեց. Լեսին, այնուամենայնիվ, բռնեցին»,- գրել է ալիքը։