00:00:00

Թուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր

20:10, 11 հոկտեմբեր 2025 Աշխարհ

Անկարայում հոկտեմբերի 12-ին կկայանա Թուրքիայի և Սիրիայի անվտանգության պատվիրակությունների հանդիպումը։  

Պատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։

Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Թուրքիայի և Սիրիայի միջև հանդիպումը կկայանա Անկարայում 2025 թվականի հոկտեմբերի 12-ին՝ անվտանգության ոլորտում համագործակցության և ընթացիկ զարգացումների քննարկման նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր