00:00:00

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին մեծ մասամբ մարել են կրակի լեզվակներ. առկա է մեծ ծավալի ծխածածկույթ. Ավինյան

11:57, 11 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։

Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։

Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր