Բոլոր վենեսուելացիների պայքարի այս ճանաչումը խթան է մեր խնդիրը՝ Ազատության նվաճումն ավարտին հասցնելու համար: Սոցիալական ցանցերում գրել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն:
«Մենք հաղթանակի շեմին ենք, և այսօր, ավելի քան երբևէ, մենք ապավինում ենք նախագահ Թրամփի, Միացյալ Նահանգների ժողովրդին, Լատինական Ամերիկայի ժողովուրդներին և աշխարհի ժողովրդավարություններին՝ որպես մեր ամենամեծ դաշնակիցներ ազատության և ժողովրդավարության հասնելու գործում: Ես այս մրցանակը նվիրում եմ Վենեսուելայի տառապող ժողովրդին և նախագահ Թրամփին՝ մեր գործին նրա վճռական աջակցության համար»,- նշել է ընդդիմադիր գործիչը: